Անվճար խորհրդատվություն Գերմանիայում և ԱՄՆ-ում
Արտասահմանյան վերապատրաստումների ընթացքում ձեռք բերված անձնական կապերի և պայմանավորվածությունների շնորհիվ «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում հնարավորություն է ստեղծվում անվճար կոնսուլտացիա իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ նկարների վերաբերյալ:
Կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման դժվարությունների դեպքում մամոգրաֆիկ նկարն ուղարկվում է Գերմանիայի Պադերբորն քաղաքի Կրծքագեղձի ռադիոլոգիական կենտրոն և/կամ ԱՄՆ–ի Նյու Յորք քաղաքի Memorial Sloan Kettering: Evelyn H. Lauder կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման կենտրոն: Այս կենտրոնների մասնագետները, զննելով մամոգրաֆիկ նկարները, տալիս են երկրորդ կարծիք, ինչն ընդունված է արևմտյան բոլոր զարգացած երկրներում: