Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում․ ինչպե՞ս նվազեցնել հավանականությունը
Ռիսկի որոշ գործոններ, ինչպիսին, օրինակ, ընտանեկան պատմությունն է, փոխել հնարավոր չէ: Սակայն գենետիկական անալիզներով ապացուցված կրծքագեղձի քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածություն ունեցող կանանց արևմուտքում առաջարկում են կրծքագեղձերի պրոֆիլակտիկ հեռացում (ավելի մանրամասն կարդացեք «Ի վերջո, ինչո՞ւ վիրահատվեց Անջելինա Ջոլին» վերնագրով հոդվածում):
Կրծքագեղձի ժառանգական քաղցկեղ
Կրծքագեղձի քաղցկեղի միայն 5-10% դեպքերն են պայմանավորված ժառանգական նախատրամադրվածությամբ: Կրծքագեղձի ժառանգական քաղցկեղն ուսումնասիրվում է ավելի քան քսան տարի, արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ գեներ, սակայն դրանցից պրակտիկ կիրառում առայժմ ստացել են միայն երկուսը: 1994-1995թթ. հայտնաբերվել են BRCA1 և BRCA2 գեները, որոնք ասոցացվում են կրծքագեղձի քաղցկեղի հետ: Այս գեների մուտացիան զգալիորեն բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Արևայրուք և կրծքագեղձ
Ամռան օրերին բոլորն են ձգտում հանգստանալ, և հանգիստը հաճախ (հատկապես կանանց համար) ասոցացվում է ծովի և արևայրուքի (загар) հետ: Ծանոթանանք արևայրուքի առավելություններին ու թերություններին:
Կրծքագեղձի առողջությանը նպաստող սննդատեսակներն ու ֆիզակտիվությունը
2010թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր ուղեցույց է կազմել, որը կոչվում է «Առողջության համար ֆիզիկական ակտիվության մասին գլոբալ խորհուրդներ»
Կրծքագեղձի նորմալ փոփոխություններ և ինքնազննում շոշափելով
Ամենամսյա հորմոնալ փոփոխությունների պատճառով կրծքում կարող է լցվածության զգացում առաջանալ, կուրծքը կարող է գնդված թվալ և դառնալ զգայուն։
12 խորհուրդ քաղցկեղի դեմ
Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությունը (IARC), որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) բաղադրիչ կառույցներից մեկն է, մշակել է 12 հիմնական խորհուրդ, որոնց հետևելով կարելի է նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:
Ինչու՞ վիրահատվեց Անջելինա Ջոլին
Հանրահայտ գեղեցկուհի, դերասանուհի Անջելինա Ջոլիի անունը հաճախ է լսվում, սակայն հատկապես վերջին իրադարձություններից հետո նրան դեռ երկար կհիշեն: