Կրծքագեղձի պլաստիկ վիրահատություններ
«Առողջ կրծագեղձ» նախագիծը սերտորեն համագործակցում է տարբեր երկրներից Հայաստան ժամանող բժիշկ-մասնագետների հետ, ովքեր խորհրդատվություններ և վիրահատություններ են անցկացնում Հայաստանում։
Նման համագործակցության շրջանակներում հաճախ վիրահատություններ են կազմակերպվում հատկապես այն կանանց համար, ում կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում հնարավոր չի եղել կատարել օրգան–պահպանողական վիրահատություն, և հեռացվել է կրծքագեղձը, ինչպես նաև նրանց, որոնց առաջիկայում սպասվում է նման վիրահատություն:
2015թ. հոկտեմբերին, ինչպես նաև 2016թ. մայիսին ԱՄՆ–ից հրավիրված հայազգի պրոֆեսոր Արթուր Սալիբյանի հետ համատեղ իրականացվել են կրծքագեղձի պլաստիկ/վերականգնողական վիրահատություններ: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժում՝ միաժամանակյա պլաստիկայով:
Առաջիկայում կայանալիք նման վիրահատությունների մանրամասներին ծանոթանալու համար այցելեք կայքի «Հայտարարություններ» բաժինը։