Տեսադարան

Youtube ալիք
Ցավալիորեն կանանց շրջանում բազմաթիվ ուռուցքային հիվանդությունների մեջ կրծքագեղձի քաղցկեղն ամբողջ աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: Ամեն տարի Հայաստանում գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի մոտ 1200 նոր դեպք: 40-45% դեպքերում կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է հիվանդության ուշ փուլերում, ինչի պատճառով դժվարանում են բուժման ընթացքն ու հնարավոր վտանգներից խուսափելը: Եվ սրա հիմնական պատճառը, ցավոք, բժշկի դիմելու մշակույթի բացակայությունն է՝ սեփական առողջության նկատմամբ հասարակության անտարբեր վերաբերմունքը:
Հարգելի՛ կանայք, կարևորելով Ձեր դերը յուրաքանչյուրիդ ընտանիքում և, առհասարակ առողջ հասարակություն ունենալու գործում, օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում՝ ՀԵՏԵՎԵ՛Ք Ձեր առողջությանը, տարվա մեջ գոնե մեկ անգամ ժամանակ հատկացրեք ինքներդ Ձեզ և այցելեք ուռուցքաբանին:
Անհրաժեշտ է նշել, որ պետք չէ վախենալ ախտորոշումից: Ժամանակին և պարբերաբար հետազոտվելը միակ և ամենաարդյունավետ միջոցն է զերծ մնալու ուշ հայտնաբերված քաղցկեղի վտանգից:
Դիտելով հետևյալ տեսահոլովակները՝ կարող եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մասին, իսկ սոցիալական գովազդները կքաջալարեն Ձեզ չհետաձգել բժշկի այցելությունը և պարբերաբար հետազոտվել

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ ՀՀ-ում․ ինչու և ինչպես

Պայքար կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Կրծքագեղձի քաղցկեղ. առաջացման ռիսկի գործոններն ու բուժման ժամանակակից մեթոդները

Կրծքագեղձի քաղցկեղ. առաջացման պատճառները, արտահայտման ձևերը, հաղթահարման բժշկագիտական ժամանակակից մոտեցումները

Կրծքագեղձի քաղցկեղ․ բուժման արդի մեթոդների հասանելիությունը Հայաստանում

Քննարկում «Քաղցկեղի տարածվածության խնդիրը Հայաստանում«» թեմայով, Երևան, 16/1/16

«Դու մենակ չես» բարեգործական համերգ 3/3/16

Կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում․ 2022թ․ իրավիճակ և խնդիրներ

Կրծքագեղձի առողջության և կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մասին իրազեկման սեմինար, ՍՄԱՐԹ կենտրոն

Կրծքագեղձի առողջությունն ամռան ընթացքում

Կրծքագեզձի քաղցկեղի բուժման նոր ձեռքբերումները Հայաստանում

Կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրահատությունների հասանելիությունը և հեռանկարները Հայաստանում

Մեր կողքի հերոսը

Ձեր մայրիկին տարեք մամոլոգի մոտ

Մի սպասիր, ուղղորդիր

Ձեր երեխան ձեր կարիքն ունի

Ինչու՞ ժամանակին չեք այցելում բժշկին

Եկեք փրկենք մայրիկի կյանքը

Կանացի գեղեցկությունն անձեռնմխելի պահեք

Դժվար զրույց

Հետևեք ձեր կրծքերի առողջությանը

Soprano 10-ն ընդդեմ կրծքագեղձի քաղցկեղի

I TOUCH MYSELF – Breast Cancer Anthem

Կրծքագեղձի կառուցվածքը և ինքնազննումը

Ինչպես կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի հաստ ասեղային բիոպսիա

Երբ և ինչպես կատարել կրծքագեղձի կանոնավոր ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղի արտասովոր նշանները

7 սխալ կրծկալ ընտրելիս

Հատուկ վարժություններ կրծքագեղձի վիրահատական բուժում անցած պացիենտների համար՝ անմիջապես վիրահատությունից հետո

Ձեռքերի հատուկ մերսում՝ «մանուալ լիմֆդրենաժ» տնային պայմաններում

Հատուկ վարժություններ՝ կանխելու ձեռքերի այտուցը կրծքագեղձի վիրահատությունից հետո

Մարզանք կանանց համար հետվիրահատական շրջանում