Ներածություն

Սույն Գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է «ԱՌՈՂՋ ԿՐԾՔԱԳԵՂՁ» նախագծի՝ www.breast.am կայքի կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործումը, նկարագրում է, թե ինչ տեղեկություններ ենք օգտագործում և պահում Ձեր մասին և օգնում է Ձեզ հասկանալ Ձեր իրավունքները՝ կայքն օգտագործելու առնչությամբ:

Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված գործելակարգերի համաձայն։


Տվյալների գաղտնիություն

Կայքում Ձեր տրամադրած անձնական տվյալները համարվում են գաղտնի և կարող են տրամադրվել միայն «ԱՌՈՂՋ ԿՐԾՔԱԳԵՂՁ» նախագծին, եթե այլ բան նախատեսված չէ։

Դուք համաձայնում եք, որ Ձեր՝ որպես կայքից և դրա առաջարկած գործիքից՝ «ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» էլեկտրոնային ծրագրից օգտվողի անունը նշված էլեկտրոնային ծրագրի առնչությամբ կարող է մշակվել «ԱՌՈՂՋ ԿՐԾՔԱԳԵՂՁ» նախագծի կողմից։

 

Անձնական տվյալների հավաքագրում

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տվյալները՝

ա) Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար,
բ) կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վարման նպատակով կայքի միջոցով Ձեր փոխանցած տեղեկությունների պատմությունը:

Մենք օգտագործում ենք SSL կոդավորում ՝ պաշտպանելու տվյալների փոխանցումը (ինչպես, օրինակ, Ձեր ժողովրդագրական տվյալները և գեոլոկացիան)։ Մենք նաև առաջարկում ենք HTTPS անվտանգ հասանելիություն մեր կայքին։

Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները

Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տվյալները՝ ապահովելու մեր կայքի աշխատանքը, ինչպես նաև Ձեր կողմից մեր կայքի օգտագործումը հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝

ա) կայքի բնականոն շահագործում,
բ) Ձեր կողմից մուտքագրված տվյալների ընդունում, դրանց հետ կապված համապատասխան տեղեկությունների տրամադրում,
գ) մեր կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում։


Ձեր իրավունքները

Դուք կարող եք ցանկացած պահի դիմել՝ Ձեր անձնական տվյալները տեսնելու, հեռացնելու, սահմանափակելու կամ խմբագրելու դիմումով։ Եթե ունեք որևէ բողոք «ԱՌՈՂՋ ԿՐԾՔԱԳԵՂՁ» նախագծի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման առնչությամբ, խնդրում ենք կապ հաստատել [email protected] էլ․հասցեով։

 

Փոփոխություններ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացումներ կատարել Գաղտնիության քաղաքականությունում, որի թարմացված տարբերակը կտեղադրվի մեր կայքում։

 

Կապ

Գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև Ձեր անձնական տվյալների օգտագործման առնչությամբ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել [email protected] էլ․հասցեով։

 

Վերջին թարմացումը՝ 2022թ օգոստոս