«Դու մենակ չես» բարեգործական համերգ
2016թ. մարտի 3-ին ‘’Արամ Խաչատրյան’’ համերգասրահում հայ աստղերի մասնակցությամբ կայացավ «Առողջ կրծքագեղձ» նախագծի հերթական նախաձեռնությունը` «Դու մենակ չես» խորագիրը կրող բարեգործական համերգը: Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ սոցիալապես անապահով կանանց բուժմանը:
«Դու մենակ չես» բարեգործական համերգի «պտուղները»
2016թ. ապրիլի 5-ից մեկնարկել է «Առողջ կրծքագեղձ» նախագծի և «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության ջանքերով կայացած «Դու մենակ չես» բարեգործական համերգից ստացված հասույթի բաշխումը: :
Անվճար խորհրդատվություն Գերմանիայում և ԱՄՆ-ում
Արտասահմանյան վերապատրաստումների ընթացքում ձեռք բերված անձնական կապերի և պայմանավորվածությունների շնորհիվ «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում հնարավորություն է ստեղծվում անվճար կոնսուլտացիա իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ նկարների վերաբերյալ:
Անվճար խորհրդատվություններ ավստրիացի պրոֆեսորների կողմից
2015թ. սեպտեմբերի 4-ին «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում տեղի ունեցած կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիպոզիումին մասնակցելու նպատակով բժիշկ Արթուր Ավետիսյանի կողմից հրավիրվել էին Ավստրիայի բժշկական համալսարանի պրոֆեսորներ, Վիեննայի կենտրոնական հոսպիտալի վիրաբուժական ծառայության ղեկավար, կրծքագեղձի մասնագետ Ռայմունդ Ջակեզը և նույն կենտրոնի քիմիաթերապիայի առաջատար մասնագետ Գյունթեր Շտեգերը:
Եվրոպա Դոննա Արմենիա
Մեր առաքելությունը չի սահմանափակվում միայն տեղեկությունների հաղորդմամբ, խորհրդատվությամբ, դեղորայքային բուժմամբ կամ վիրահատությամբ:
Կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ սիպոզիում
2015թ. սեպտեմբերի 4-ին «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիպոզիումը
Համագործակցություն բժիշկ-լիմֆոլոգ Օլիվեր Գյուլտիկի հետ
«Առողջ կրծքագեղձ» նախագիծը, հավատարիմ մնալով իր առաքելությանն ու գործունեության ընդլայնման սկզբունքին, 2016թ. հունվարին հյուրընկալեց Գերմանիայից ժամանած նշանավոր բժիշկ–լիմֆոլոգ Օլիվեր Գյուլտիկին:
Հեծանվաերթ
2016թ․ հունիսի 30-ին կայացավ «Առողջ կրծքագեղձ» նախագծի, «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության և Սիրողական հեծանսպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպված «Առողջ ապրելակերպ, առողջ կրծքագեղձ» հեծանվաերթը: Միջոցառման նպատակն էր իրազեկել և մոտիվացնել հանրությանը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին միանալու համար: Երթի ընթացքում անցորդներին բաժանվեցին թեմային առնչվող թռուցիկներ:
Մարզային այցեր 2015
«Առողջ կրծքագեղձ» նախագծի և «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության համագործակցության շրջանակներում պարբերաբար իրականացվում են մարզային այցելություններ, որոնց նպատակն է բարձրաձայնել կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի մասին և հասարակության շրջանում բարձրացնել խնդրի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։
Պացիենտական կոնգրես Փարիզում
«Առողջ կրծքագեղձ» նախագծի և «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության համագործակցության շրջանակներում 2015թ. հոկտեմբերին բժիշկ-ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը մի քանի պացիենտների հետ մասնակցել են Փարիզում անցկացվող եվրոպական Europa Donna կազմակերպության պացիենտների 12-րդ կոնգրեսին։