Եվրոպա Դոննա Արմենիա
Մեր առաքելությունը չի սահմանափակվում միայն տեղեկությունների հաղորդմամբ, խորհրդատվությամբ, դեղորայքային բուժմամբ կամ վիրահատությամբ:
«Առողջ կրծքագեղձ» նախագիծը, հավատարիմ մնալով իր առաքելությանը և ընդլայնելով իր գործունեությունը, աշխարհահռչակ EUROPA DONNA (www.europadonna.org) եվրոպական հասարակական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ 2015թ. Հայաստանում հիմնել է նշյալ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Սա շատ կարևոր քայլ է, որը ենթադրում է կրծքագեղձի քաղցկեղի խնդրի վերաբերյալ եվրոպական, համակարգային նոր մոտեցում:
EUROPA DONNA–ն, որը արևմտյան երկրների առողջապահության ոլորտում հեղինակավոր կազմակերպություններից է, ստեղծվել է 1993թ. իտալացի աշխարհահռչակ գիտնական, Եվրոպայում կրծքագեղձի քաղցկեղի հավանաբար ամենահայտնի մասնագետ Ումբերտո Վերոնեզիի առաջարկով: Կրծքագեղձի քաղցկեղի դեմ ստեղծված այս նշանավոր միության անդամները հիմնականում կանայք են, ովքեր բուժվել են կրծքագեղձի քաղցկեղից և այլ հիվանդություններից, ինչպես նաև բժիշկներ, իրավաբաններ, հասարակական գործիչներ, լրագրողներ:
«Առողջ կրծքագեղձ» նախագծի և «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության համագործակցության նպատակն է Հայաստանում զարգացնել և ընդլայնել կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը, ինչպես նաև այս ոլորտում նշանակալից բարեփոխումներ նախաձեռնել:
«Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության 10 հիմնական նպատակներն են՝
- Նպաստել Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի մասին արդի և իրական տեղեկատվության տարածմանն ու փոխանակմանը։
- Նպաստել կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկության բարձրացմանը։
- Կարևորել համապատասխան սկրինինգի և հիվանդության վաղ հայտնաբերման անհրաժեշտությունը։
- Քարոզել օպտիմալ բուժման դրույթները։
- Խրախուսել բուժման ընթացքում և բուժուﬕց հետո որակյալ խնամքի դրույթները։
- Խրախուսել առողջապահական ոլորտի մասնագետների համար անհրաժեշտ և
համապատասխան դասընթացները։
- Տեղեկություններ ստանալ աշխարհում հաջողված փորձի մասին և խրախուսել դրա զարգացումը Հայաստանում:
- Պահանջել բժշկական սարքավորումների որակի պարբերական գնահատում։
- Խրախուսել անհրաժեշտ նախապայմանների ապահովումը, որ յուրաքանչյուր կին լիովին հասկանա առաջադրված բուժման տարբերակները` ներառյալ կլինիկական հետազոտություններն ու երկրորդ կարծիք ստանալու իրավունքը։
- Խրախուսել կրծքագեղձի հետազոտությունների առաջխաղացումը։
«Եվրոպա Դոննա Արﬔնիա»-ն այն կառույցն է, որտեղ մշտապես հնարավոր է ստանալ անվճար հոգեբանական, իրավաբանական աջակցություն և բժշկական խորհրդատվություն:
Հեռ.՝ (+37495) 96-98-33
Facebook` Europa Donna Armenia